Առատորեն բաշխողը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես եկա, որպեսզի կյանք ունենան և՝ առավել ևս ունենան

Հիսուս

Սեպտեմբերի 11

Այո, Ես՝ ձեր Տերը, առատորեն եմ տալիս: Լիառատ, հորդաբուխ, իր ափերից ելնող կյանքը Ես եմ, որ տալիս եմ ձեզ: Ես այս բանի համար եկա: Կյանքը, Հոգու Կյանքը, Հավիտենական Կյանքը, որ բաբախում է ձեր էության մեջ և կենդանություն տալիս ձեր մտքին ու մարմնին:

Առատաձեռն բաշխող: Արքայական Տվող: Ես եկա, որ մարդիկ կարողանան Ինձ հետ տնկակից ապրել: Ասածս այն կյանքն է, ինչի մասին ակնարկեցի. «Ես եմ Որթատունկը, և դուք՝ ճյուղերը»: Որթատունկի կենսահյութը իր ճյուղերի մեջ է:

Մեր կյանքը՝ ձեր և Իմ՝ մեկ են: Ուրեմն երբ կա մտերիմ շփումը, ինչ որ առկա է Իմ բնության մեջ, ձեզ է անցնում ինքնաբերաբար:

Ես եմ Սերը, Ուրախությունը, Խաղաղությունը, Զորությունը, Ուժը, Բժշկությունը, Խոնարհությունը, Համբերությունը և այն ամենը, որ դուք տեսնում եք Իմ՝ ձեր Տիրոջ մեջ: Այս բոլորը դուք առատորեն կունենաք, երբ Իմ կյանքը հոսի ձեր կյանքի մեջ: Ուրեմն՝ քաջություն:

Այդ դուք չէ, որ ձեզ սիրող, զորավոր համբերող կամ խոնարհ եք դարձնում: Պարզապես դուք շարունակ ապրում եք Իմ մեջ, և Իմ Կյանքը կատարում է այդ հրաշալի փոփոխությունները: