Հայաստանում պլաստիկ վիրահատությունը դարձել է նույնքան սովորական գործ, ինչպես գեղեցկության սրահ գնալը: «Ավելացել է պլաստիկ վիրաբույժին դիմող հայ կանանց թիվը»,- լրագրողներին ասաց հոգեբան Միքայել Մադաթյանը:
Եթե նախկինում կանայք գալիս էին բժշկի մոտ քթի միջնապատը ուղղելու եւ շնչառությունը կարգավորելու համար, ապա հիմա դրդապատճառները բոլորովին այլ են: Հայ կանանց մոտ հստակ երեւում է աստղերին նմանվելու ցանկությունը: Այդ ցանկությունը շատ հաճախ նման է մանկական քմահաճույքի. «Ուզում եմ Անջելինա Ջոլիի քթից, Վերա Բրեժնեւայի կրցքից, Շակիրայի կառուցվածքից եւ Նաոմի Քեմփբելի ոտքերից:
«Մարդկանց մի խումբ կա, որոնց շատերն են ցանկանում նմանվել: Եւ կա մարդկանց մեկ այլ խումբը՝ թերարժեքության բարդույթով, որը ցանկանում է նմանվել առաջին խմբի մարդկանց»,- ասում է Պլաստիկ եւ վերականգնողական ծառայությունների ղեկավար Գեւորգ Ստեփանյանը:
Սովորաբար Բեյոնսեին նմանվելու թախանձանքը պաթոլոգիայի նշան է: Այդպիսի կանանց հետ աշխատում է հոգեբանը: Բժիշկը պատմում է պացիենտներին վիրահատության ողջ ծանրության մասին եւ բացատրում է դրա անմտությունը։
Ախր, Բեյոնսեի քիթը գեղեցիկ է հենց Բեյոնսեի վրա, նրա դիմագծերի, աչքերի բացվածքի, շրթունքների ձեւի շնորհիվ: Իսկ ահա ցանկացած այլ կնոջ վրա այդ քիթը կարող է ուղղակի տգեղ լինել:
Բարեբախտաբար, շատ դեպքերում, երկար մտորելուց հետո, կանայք հրաժարվում են վիրահատությունից, իսկ հոգեբանն օգնում է նրանց տեսնել սեփական գեղեցկությունն ու եզակիությունը:
0Comments