Կոկո Շանել-ի ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ "Time" ամսագիրը նորաձևության աշխարհից միայն նրան ընդգրկեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
Ավելի քան յոթանասուն տարի է, ինչ նա միլիոնավոր մարդկանց համար նրբագեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ է: «Չունենալ «փոքրիկ սև գգեստ» Կոկո Շանելի՞ց, նշանակում է մնալ մերկ»,- ասել են Էդիթ Պիաֆն ու Ժակլին Քենեդին: «Փոքրիկ սև զգեստի» համարժեքն էր նաև հայտնի մոդելավորողի ստեղծած «Շանել №5» օծանելիքը:
Գաբրիել Շանելը երկար է ապրել: Ծննդյան ամսաթիվը հայտնի է դարձել միայն մահից հետո:
Փոքրիկ սև շոր և երկգույն՝ սև ու բեյժ, կոշիկ, բուկլեից բաճկոն ու արտահայտիչ կարերով պայուսակ: Եվ իհարկե, մարգարտածաղիկ: Այս ամենը մտածել և տարիներ շարունակ իրականացրել է այս արտասովոր կինը: Կարլ Լագերելդը, որը 1983-ից սկսած տնօրինում է «Շանել» նորաձևության տունը, այս ստեղծագործություններն անվանել է «Շանելի քերականություն»: ժամանակակից նորաձևության հիմքում ընկած է այս «քերականությունը»: Այսօր այն ապրում է ինքնուրույն:
Գաբրիելա Շանելի հանճարը նրանում է, որ կարողացավ կնոջ զգեստապահարանից հանել բոլոր երկար կիսաշրջազգեստներն ու թումբի տեսք ունեցող գլխարկները և կախիչից կախեց այնպիսի իրեր, որոնք կանայք հագան ո՛չ մեկ կամ հինգ տարի, այլ համարյա ողջ 20-րդ դարը ու հագնում են մինչև օրս: Նորաձևության մեջ սա անկրկնելի երևույթ է:
Գեղեցկությունը նրա համար կիրք էր ու կյանքի իմաստ: Էլեգանտությունը, ներդաշնակությունն ու ոճը նրա կյանքին յուրահատուկ բովանդակություն էին հաղորդում:
Բոլորը գիտեին, թե Կոկոն նրա փաղաքշական անունն է, այնինչ նա այդ անվանումն ստացել «Ռոտանդա» կաբարեում երգելու տարիներին զինվորական սպաների կողմից: Այդտեղ նրա ամենահաջողված երգն էր «Ո՞վ է տեսել Կոկոյին Տորկադերոյում»: «Ռոտոնդա» կաբարեում սիրունիկ երգչուհին ելույթ էր ունենում իր ձեռքով կարված հիասքանչ հագուստով:
Տարիքի հետ վատացավ Գաբրիելայի բնավորությունը… Հարստությունը շատանում էր… Նորաձևության տունը ծաղկում էր առաջվա պես, իսկ նախկին ընկերներն ու երկրպագուները պակասում էին:
Նրա ննջասենյակի սեղանի վրա մշտապես կային այն իրերը, որոնք հիշեցնում էին մարդկանց, ովքեր սիրել էին և ում սիրել էր Կոկոն…
1971 թվականի հունվարի 10-ին նա գնում է զբոսանքի, բայց իրեն վատ զգալով՝ շուտ է վերադառնում: Ութսունութ տարին իրեն զգալ է տալիս: Նա հանգիստ չի մահացել: Նրան տանջել են տեսիլքները: Շանելը մահացել է 1971 թվականին Լոզանում 88 տարեկանում։ Նրա մահից հետո պահարանում միայն երեք զգեստ են գտել։
0Comments