Ավանդույթները թելադրում են, որ հարսանեկան զգեստը պետք է ձյունաճերմակ լինի: Մինչ վերջերս՝ հարսնացուները պահպանում էին ավանդույթներն ու իրենց հարսանյաց հանդեսին սպիտակ զգեստով էին ներկայանում: Սակայն ժամանակները փոխվում են, և նորաոճ ու յուրօրինակ հարսնացուները նախընտրում են մի կողմ թողնել ավանդույթներն ու հետևել իրենց ցանկություններին:
4tololo.ru-ն գրում է, որ վերջին շրջանում շատ նորաձև են դարձել «օմբրե» տեխնիկայով պատրաստված հարսանյաց զգեստները:
Դրանք գունավորում են հարսնացուների՝ առանց այդ էլ գունեղ ու պայծառ օրը: Այսպիսի զգեստներն արտահայտում են կանանց անհատականությունն ու հարսանեկան զգեստների աշխարհում հեղափոխություն են անում:
0Comments