Նման բան եթե ասեր մի տաքսիստ կարողա ուտվեր․․․

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի այսօրվա ասուլիսից պարզ դարձավ մի կարևոր բան: Մեր երկրում ինչ կատարվում է` դա ներքին հարցեր են և դա արտաքին քաղաքականության հետ հեչ կապ չունի:

Լոգիկան իհարկե լավն է,բայց...
Նման բան եթե ասեր մի տաքսիստ կարողա ուտվեր, բայց ոչ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Պատկերացնու՞մ եք Իրանում ամբողջ օրը քննադատեն ԱՄՆ-ին` հետո ասեն դա մեր ներքին հարցերնա, դա կապ չունի մեր հարաբերությունների հետ, կամ ասենք Վրաստանում Պուտինին հայհոյեն, բայց իրենց ԱԳՆ ասի դա մեր ներքին քաղաքականություննա, ինչ կապ ունի արտաքին հարաբերությունների հետ:

Նման աբսուրդ, նույնիսկ իրեն թույլ չեր տա միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող առաջին կուրսի ուսանողը:

Չնայած ինչ սպասենք մի նախարարից, որի միակ գործը էս ամբողջ ժամանակահատվածում եղել է Հենրիխ Մխիթարյանին և տարբեր հայտնի հայերին դիվանագիտական անձնագրից զրկելը: