Պոլ Մաքքարթնին գիրք է գրել երեխաների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գլխավոր հերոսին անվանել են «Մերի Փոփինսի նմանօրինակը՝ մեր օրերում», գիրքը վաճառքում ստացվել է սեպտեմբերի 5-ին, սեպտեմբերի 6-ին Մաքքարթնին այն կներկայացնի Լոնդոնի Waterstones խանութում

Սըր Պոլ Մաքքարթնին գիրք է գրել երեխաների համար, որը պատմում է պապիկի ու նրա չորս թոռների արկածների մասին: Puffin հրատարակությունում, որը թողարկել է գիրքը, գլխավոր հերոսին անվանել են «Մերի Փոփինսի նմանօրինակը՝ մեր օրերում»: Գիրքը վաճառքում ստացվել է սեպտեմբերի 5-ին, սեպտեմբերի 6-ին Մաքքարթնին այն կներկայացնի Լոնդոնի Waterstones խանութում:

Գիրքը կոչվում է «Hey, Grandude!». անվանման մեջ օգտագործվել է բառախաղ՝ «պապիկ» (“Grandad”) եւ «ջահել» (“dude”) բառերի համակցությունը, այն նաեւ հիշեցնում է բիթլների «Hey, Jude» երգը: Մաքքարթնին, որը յոթից մինչեւ քսան տարեկան ութ թոռ ունի, ասել է, որ այդ բառով իրեն պատահաբար անվանել է նրանցից մեկը, եւ դա իրեն դուր է եկել:

 

Random House Kids@randomhousekids

HEY GRANDUDE is out tomorrow in the US! Get ready for an adventure with Grandude and his chillers…http://bit.ly/2MH3SXp 

Embedded video

1

Twitter Ads info and privacy

See Random House Kids's other Tweets

 

Գիրքը բաղկացած է 32 էջից, դրա նկարազարդումները կատարել է կանադացի նկարչուհի Քեթրին Դարսթը: Հրատարակության կայքում գրքի գինը նշված է 12,99 ֆունտ: Մաքքարթնին նաեւ ձայնագրել է գրքի աուդիո տարբերակը՝ երաժշտական նվագակցությամբ, գրում է BBC News-ը:

2005 թվականին լույս է տեսել Մաքքարթնիի «Բարձր ամպերի մեջ» գիրքը, որը բնապահպանական ուղղվածություն ունեցող հեքիաթ է անտառային գազանների մասին. երաժիշտն այն գրել է  համահեղինակությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: