Թեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ Billboard հիթ-շքերթը գլխավորել է «Lover» նոր ալբոմով

Ավելի վաղ նա նաեւ դարձել է միակ երգչուհին, որի ալբոմները Միացյալ Թագավորության առաջատար հիթ-շքերթները քառակի գլխավորել են տասը տարի

Թեյլոր Սվիֆթի «Lover» նոր ալբոմն ընդամենը մեկ շաբաթում գլխավորել է Billboard 200-ը եւ նրա վեցերորդ ալբոմն է դարձել՝ պատվավոր առաջին տեղն զբաղեցնելով այս հիթ-շքերթում: Անցյալ շաբաթվա արդյունքները սեպտեմբերի 1-ին ամփոփել է Billboard երաժշտական հանդեսը։

Նրա տեղեկություններով՝ «Lover»-ն իր ռելիզից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 867 հազար օրինակով, որոնցից 679 հազարը կազմել են ֆիզիկական վաճառքները:

«Այս ալբոմը վեցերորդն է դարձել սուպերաստղի առաջին տեղի թվով»,-տեղեկացրել է հանդեսը: Դրա մասնագետները կարծում են, որ Թեյլորը էլ ավելի մեծ հաջողության էր հասել միայն Reputation սկավառակով 2017 թվականին:

Այդ ալբոմն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել էր 1,238 մլն օրինակով (1,216 մլն իրապես վաճառված ալբոմ): Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թվականի նոյեմբերի 16-ին: Հրատարակությունն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Սվիֆթը դեռ երբեք նշաձողը մեկ շաբաթում 500 հազար օրինակից պակաս չի իջեցրել:

Ավելի վաղ նա նաեւ դարձել է միակ երգչուհին, որի ալբոմները Միացյալ Թագավորության առաջատար հիթ-շքերթները քառակի գլխավորել են տասը տարի: Խոսքը «Lover», «Red», «1989» եւ «Reputation» ալբոմների մասին է: «Ես միայն ցանկանում եմ շատ շնորհակալություն հայտնել ձեզ, տղաներ, իմ կյանքի ամենալավ շաբաթներից մեկի համար: Երախտագիտության ցանկացած բառը քիչ կլինի»,- ասել է Սվիֆթն իր Twitter-ում:

29-ամյա Թեյլոր Սվիֆթը օգոստոսին նվաճել Է MTV Video Music Awards (MTV VMA) մրցանակը «Տարվա տեսանյութ» ամենահեղինակավոր անվանակարգում: Երգչուհուն հաղթանակ է բերել «You Need To Calm Down» կոմպոզիցիայի հոլովակը: Սվիֆթն այդ նույն ամսին, ըստ Forbes հանդեսի, գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը: Նրա հաշվարկների համաձայն, արտիստուհին օրացուցային տարվա ընթացքում վաստակել է 185 մլն դոլար: Այդ գումարի զգալի մասը նրան բերել է Reputation Stadium Tour համաշխարհային շրջագայությունը՝ ի պաշտպանություն համանուն ալբոմի: Միայն ԱՄՆ-ում համերգների տոմսերի վաճառքներից ստացված դրամական մուտքերը կազմել են ռեկորդային 266 մլն դոլար, հաղորդդել է ՏԱՍՍ-ը: