Սոֆի Մխեյանը՝ սպորտային կերպարում

Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր սպորտային պայուսակ, ոճային ժամացույց եւ արեւային ակնոց

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է մարզասրահում։ Երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր սպորտային պայուսակ, ոճային ժամացույց եւ արեւային ակնոց։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր գեղեցիկ ֆոնին: Նա ամառային գլխարկ էր կրում եւ առանց շպարի էր. Սոֆի Մխեյանն այն հայ երգչուհիներից է, որի էջում հաճախ են հայտնվում առանց դիմահարդարման լուսանկարներ: «Եվս 2 օր... ու վերադառնալով տուն՝ սկսում ենք «աշուն-ձմեռ 2019» աշխատանքային ամիսները»,- լուսանկարը մակագրել էր նա: