Վրաստանի հայ պատգամավորը պատահաբար եթեր է դուրս եկել ծիծաղելի դիմակներով

Վրեժ Մուրադյանը ցանկացել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում հետևորդներին ցուցադրել միջշրջանային ճանապարհի նորոգման աշխատանքները, բայց հայտնվել է ծիծաղելի իրավիճակում

Նինոծմինդայի շրջանի սաքրեբուլոյի հայազգի պատգամավոր Վրեժ Մուրադյանը ցանկացել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում հետևորդներին ցուցադրել միջշրջանային ճանապարհի նորոգման աշխատանքները, բայց հայտնվել է ծիծաղելի իրավիճակում:

Մուրադյանը եթեր մտնելիս պատահմամբ սեղմել է սխալ կոճակ և նրա պատկերը հայտնվել է ծիծաղելի էֆեկտներով: