Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կմնա ֆրանսիական ՊՍԺ ակումբում: Այս մասին հայտնել է L’Equipe պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով` փարիզյան ակումբի ղեկավարության ու բրազիլացի ֆուտբոլիստի միջև վեճը հարթվել է:
Ակումբի ղեկավարությունը գիտակցում է, որ մինչև տրանսֆերային սեզոնի ավարտը շատ դժվար կլինի տեղափոխությունը:
Նեյմարին ձեռք բերելու հավակնություններ ունեն «Ռեալ»-ը և «Բարսելոնը»-ը, որտեղից Նեյմարը հեռացավ 2017 թվականին: Այդ ժամանակ Նեյմարի համար ֆրանսիական ակումբը վճարեց 222 միլիոն Եվրո:
0Comments