Նվաղած ձայներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Դուք որքան էլ մտածեք, որ արդեն շատ եք սպառվել, հոգնել ու ցավերով բեռնավորվել, բայց, ահա, Ես Ասում Եմ. «Ահավասիկ ամեն բան նոր Եմ դարձնելու», այս խոստումը պետք է կատարվի

Հիսուս

Օգոստոսի 21

«Տեսեք՝ ամեն ինչ նոր եմ դարձնում»: Միայն երկրային իրականությանը գամված հոգին է, որ չի կարողանում սավառնել: Այն օրհնությունը և այն ուրախությունը, որ ուղարկում եմ ձեզ՝ ձերբազատվելու համար աղքատությունից ու սրտի ծանրություններից, պետք է թուլացնի ու կտրի մի կապ՝ ձեզ երկրին կապող:

Այդ կապերն են, որ կաշկանդում են ձեզ: Իսկ ձեր ուրախությունը նշանակում է բարձրանալ ու լինել՝ Ուրախության ու Գոհության տարածքում:

Փետրաթափ թևերը կարող են փետուրներ ունենալ վերստին. նվաղած ձայները կարող են ստանալ՝ մինչ այդ իրենց անծանոթ Ուժ ու Գեղեցկություն: Այլոց օգտակար լինելու ձեր գործադրած ջանքը շուտով կլցնի ձեզ հրճվանքով, եթե նույնիսկ ձեզ արդեն թվա, թե այլոց օգտակար լինելը ձեզ այլևս ուրախություն չի պատճառում:

Դուք որքան էլ մտածեք, որ արդեն շատ եք սպառվել, հոգնել ու ցավերով բեռնավորվել, բայց, ահա, Ես Ասում Եմ. «Ահավասիկ ամեն բան նոր Եմ դարձնելու»: Այս խոստումը պետք է կատարվի: Ինչպես մի ժամանակ այնքան սիրով խոսեցի ձեզ, այսօր էլ նույն ձևով՝ աղմուկներից հոգնած ձեր ականջներին՝ այսքան մոտիկից կրկնում եմ. «Ինձ մոտ եկեք, ով հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և Ես ձեզ հանգիստ պիտի տամ»: Մոտ եկեք, Իմ սիրելիներ: