Աղտոտված օդը թոքերի մահացու վտանգավոր հիվանդություն է առաջացնում

Բացի այդ նրանք չափել են փողոցում եւ կամավորների տանը օդի աղտոտման մակարդակը

Աղտոտված օդը չափազանց բացասաբար է ազդում թոքերի վրա:

JAMA ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այն կարող է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ եւ այլ վտանագվոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:

Սիեթլում Վաշինգթոնի համալսարանից Ջոել Քաուֆմանը (Joel Kaufman) նշում է. օդի աղտոտումն ազդում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման վրա այնպես, ինչպես ծխելը:

Հետազոտության շրջանակում գիտնականները 18 տարվա ընթացքում հետեւել են Նյու Յորքիի, Չիկագոյի, Լոս Անջելեսի, Բալթիմորի, Սեն Պոլի եւ Ուինսթոն Սալեմի մոտ 7 հազար բնակիչների առողջական վիճակին: Բացի այդ նրանք չափել են փողոցում եւ կամավորների տանը օդի աղտոտման մակարդակը:

Պարզվել է, որ մեկ միլարդում ընդամենը երեք մասով օզոնի կոնցենտրացիայի բարձրացումը հանգեցրել է նրան, որ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման վտանգը զգալիորեն բարձրացել է: Ընդ որում հիվանդության աճի տեմպերը համադրելի են սցենարի հետ, որի դեպքում հետազոտվող շրջանների բոլոր բնակիչներն ամեն օր 30 տարվա ընթացքում մեկ տուփ ծխախոտ են ծխել, գրում է NEWS.am Medicine