Կաթնաշոռով ու խնձորով դիետան հաճախակի խորհուրդ է տրվում անգամ հղիներին: Խնձորը պարունակում է պեկտին ու բջջանյութ: Կաթնաշոռը հանդիսանում է ամբողջական սպիտակուցի աղբյուր: 100 գրամ անյուղ որակյալ կաթնաշոռում առկա է 18 գրամ սպիտակուց: Ընդ որում, նիհարելու համար այն ազդում է ավելի լավ, քան հավի կրծքամիսը: Բացի այդ, կաթնաշոռն ու խնձորը կարելի է պատրաստել նաև աղանդերի տեսքով, ինչը նշանակում է , որ քաղցրակերները ևս կարող են կիրառել այդ մեթոդն ու նիհարել: Գոյություն ունի այդ 2 մթերքներով մի քանի դիետայի բաղադրատոմս:
Կաթնաշոռով ու խնձորով 9-օրյա դիետա
1-ին դիետան նախատեսված է 9 օրվա համար, որի ընթացքում հնրավոր է ազատվել 10 կգ ավելորդ քաշից, այտուցներից ու ընտելանալ կոտորակային սննդակարգին: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ նման դիետան չի հանդիսանում առողջ դիետա, որպեսզի կարողանաք պահպանել ձեռք բերված արդյունքները: Պետք է հետևեք 1200-1500 կկալ պարունակությամբ բազմազան դիետայի ամենաքիչը 2 ամիս:
Բացի այդ 9-օրյա դիետայից հետո խորհուրդ է տրվում շաբաթական մեկ անգամ կազմակերպել կաթնաշոռով ու խնձորով բեռանաթափման օր:
Այսպիսով, հարկավոր է սնվել հետևյալ սխեմայով. առաջին 3 օրերին հարկավոր է սնվել միայն խնձորով: Մեկ օրվա համար նախատեսված չափաքանակը կազմում է 1.5 կգ խնձոր, կամ 0.5 կգ խնձոր ու 1 լիտր խնձորի հյութ: Եթե դուք թարմ մրգերի սիրահար չեք, կարող եք պատրաստել առանց շաքարի խնձորի խյուս կամ համեմել այն դարչինով ու խորովել ջեռոցում: Ամենակարևորը, չի կարելի ավելացնել հիմնական մթերքի քանակությունը:
Դիետայի 1-ին տարբերակում կարող եք սնվել 3 տարբեր սխեմայով: 1-ին տարբերակի համաձայն, օրական հարկավոր է ուտել 3 անգամ հավասար քանակությամբ խնձոր, 2-րդ տարբերակի համաձայն` նախաճաշին ու ճաշին օգտագործել ամբողջական պտուղը, իսկ ընթրիքին օգտագործել հյութը, իսկ ահա 3-րդ տարբերակի համաձայն, հարկավոր է խնձորի ամբողջ քանակությունը բաժանել 5-6 մասի ու այն ուտել օրվա ընթացքում:
Հաջորդ 3 օրերին հարկավոր է ուտել միայն կաթնաշոռ: Օրական խորհուրդ է տրվում ուտել 2%-ից ոչ ավել յուղայնությամբ 400 գրամ կաթնաշոռ: Երբեմն կարելի է ուտել 600 գրամ կաթնաշոռ` վրան ավելացրած 1%-ոց 0.5 լիտր կեֆիր:
Վերջին 3-րդ օրը հարկավոր է ուտել 0.5 կգ խնձոր ու 400 գրամ կաթնաշոռ: Կարող եք խնձորը փոխարինել 0.5 լիտր թարմ քամած առանց շաքարի հավելմաբ խնձորի հյութով:
Կաթնաշոռով ու խնձորով 3 օրյա դիետա
Խնձորով ու կաթնաշոռով դիետայի 2-րդ տարբերակը ենթադրում է կոկտեյլի պատրաստում: Սննդի մեկ ընդունման համար վերցրեք 1 հատ խորոված խնձոր ու 150 գրամ անյուղ կաթնաշոռ: Բաղադրիչները մանրացրեք հարիչով և ցանկության դեպքում ավելացրեք 1-2 ճ/գ կեֆիր: Կարող եք նաև ավելացնել դարչին, սակայն շաքար ու շաքարի փոխարինիչներ չի կարելի ավելացնել: Նման կոկտեյլը պետք է խմեք օրը 3 անգամ՝ նախաճաշին, ճաշին ու ընթրիքին: Կարող եք նաև օրական 2 անգամ, հիմնական սննդի ընդունման ընդմիջումների ընթացքում ուտել թարմ կան խորոված խնձոր: Նման դիետայի խորհուրդ է տրվում հետևել 3 օր և կրկնել այն ամսեկան ընդամենը 1 անգամ:
Նման կերպ կարող եք նաև կազմակերպել կաթնաշոռով ու խնձորով բեռնաթափման օր: Սակայն աշխատեք հաշվի առնել, որ միատեսակ սննդով դիետաների դեպքում բավականին մեծ է գերսնման հավանականությունը, այդ պատճառով նման դիետաները չի կարելի դասել նիհարելու ռացիոնալ սխեմաների շարքին: Եվ բացի այդ նման դիետանորով ավելորդ քաշից լիարժեք ազատվել հնարավոր չէ: Դրանք կարող եք օգտագորել, որպես թեթև դետա, որի կիրառումից առաջ ցանկալի է խորհրդակցեք բժշկի հետ:
Աղբյուրը՝ fithacker.ru, գրում է tert.am:
0Comments