Փոքրիկ առակ տաքսիստի և միլիոնատիրոջ մասին

Մանրամասներ
տաքսի

Տաքսիստը իր ավտոմեքենայով տանում էր քաղաքում հայտնի մի միլիոնատիրոջ: Վերջինս վճարում է այնքան, որքան ցույց է տալիս հաշվիչը:

Տաքսիստ.

– Ես երեկ Ձեր որդուն էի սպասարկում, նա ինձ 100 դոլար թեյավճար թողեց:

– Իսկ ի՞նչ եք ուզում: Նրա հայրը միլիոնատեր է, իսկ ես որբ եմ:

Առակի խրատն այն է, որ միայն նա, ով իր քրտինքով է դրամ վաստակում՝ գիտի դրանց իրական գինը: