Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի մեծ մասում օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վ: Օգոստոսի 10-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին քամին կուժգնանա մինչեւ 20-25 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+30,
Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը` +29+32,
Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17+19, ցերեկը՝ +32+34,
Արարատում գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+18, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +11+14, ցերեկը՝ +23+26 (հովիտներում` գիշերը` +15+19, ցերեկը՝ +31+35):
0Comments