Դասական հագուստ. բալիկի սպասող Մերի Մակարյանի լուսանկարը

Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ պայուսակ եւ թեւնոցներ, ինչպես նաեւ դիմահարդարումը, որն ընդգծել է դերասանուհու գեղեցկությունը

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Մերին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, սեւ հագուստ է կրում, որը համադրել է բաց գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ պայուսակ եւ թեւնոցներ, ինչպես նաեւ դիմահարդարումը, որն ընդգծել է դերասանուհու գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մերի Մակարյանի հետ լուսանկար էր հրապարակել երգչուհի Լիլուն ու հայտնել, որ դերասանուհին աղջիկ կունենա։ Ապագա մայրիկը ծաղկավոր զգեստ էր կրում, իսկ Լիլուն նախապատվություն էր տվել սեւին։ «Մերիի baby shower-ը։ Աղջիկ է»,- հրապարակումը մեկնաբանել էր երգչուհին, գրում է  NEWS.am STYLE: