Բի Բի Սի-ի հոդվածը քաղաքական մեսիջ է մեր իշխանություններին և ակնհայտորեն ի ցույց է դնում իր ունեցած այլ տեղեկությունները՝ հասկացնելով, որ մյուս անգամ կարող է ամբողջ հոդվածը սևեռել հենց դատավարության քաղաքական մասի վրա։
Կհարցնեք, բա ինչու՞ է այդպես։ Ասեմ, մեր իշխանությունները կարծես թե ժամանակին ստանձնել են որոշ պարտավորություններ տարբեր գերտերությունների հանդեպ և համառորեն չեն կատարում դրանք։ Որպես ամենապարզ օրինակ կարելի է նշել ստամբուլյան կոնվենցիան, ավելի բարդ օրինակներից է Արցախի հարցի լուծումը։
Այս հոդվածով իրականում Բի Բի Սի-ն հաստատում է, որ շատ մոտ է Եվրամիության մեր իշխանությունների հետ քաղաքական կամուրջները այրելու պահը։ Սա այսպես ասած վերջին նախազգուշացումն է. «Եթե չես անում այն ինչ խոստացել ես, ապա դու մեզ այլևս պետք չես։ Մենք շատ լավ գիտենք թե իրականում ինչ է եղել մարտի մեկին և հարկ եղած դեպքում կխոսենք բացառապես դրա մասին»։
Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող վենդետան իշխանությունների համար դարձել է իրենց իսկ ամենախոցելի կետը գերտերությունների հետ հարաբերություններում և Հայաստանի հետ ցանկացած հարց լուծելու համար դեմ են տալու հենց այս դատական պրոցեսը։
Սա է իրական պատկերը այս մեկ հոդվածի ետևում։
Արա Վարդանյան
0Comments