«Если б я был султан»

Տիգրան Քեոսայանը երգում է հայտնի երգը՝ Խմելնիցկայայի եւ Սիմոնյանի համար

RT-ի գլխավոր խմբագիր, ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի ու նախկին կնոջ՝ Ալյոնա Խմելնիցկայայի ընկերությունը Instagram-ի շատ հետեւորդներին տարօրինակ է թվում։ Այդուհանդերձ կան այնպիսինները, որոնք հիացած են նրանց հարաբերություններով։ Երեկ Մարգարիտան հրապարակել էրԽմելնիցկայայի լուսանկարը, որը Ադլերհյուր էր եկել Քեոսայանին։ «Ահա այս գեղեցկուհին մեզ մոտ է եկել։ Ձեր առողջության համար»,- այսպես էր Սիմոնյանը մակագրել Խմելնիցկայայի լուսանկարը։

Այժմ էլ Խմելնիցկայան է տեսանյութ հրապարակել, որում Տիգրան Քեոսայանը երգում է «Մեր բակը» ֆիլմից հայտնի պոպուրին։ «Հաճելի ընտանեկան երեկույթ Ադլերում։ Բոլորին հումոր եւ բարություն։ Այո, մենք այլմոլարակայիններ ենք», - հրապարակմանը կից գրել է Խմելնիցկայան։

«Ինչպե՞ս է նման բան հնարավոր, հիանում եմ․․․», «Ամեն ինչ պարզ է․ Ալյոնան ունի իր սիրելի տղամարդուն», «Բանն այն չէ, որ կա տղամարդ, այլ մարդկային որակներն են»․․․, «Ապահարզանը ընկերներ չլինելու պատճառ չէ», - նման մեկնաբանություններ են կատարել Ալյոնայի եւ Մարգարիտայի հետեւորդները։

Առանձնահատուկ գովասանքի  է արժանացել Տիգրանի կատարումը։ «Այն տարբերակը, երբ ռեմեյքը գերազանցում է օրիգինալը։ Բրավո, Տիգրան»․․․