Աստղային ամենագեղեցիկ ամուսնության առաջարկությունները

Եվ չնայած ներկայացրած ցուցակի շատ աստղեր արդեն օրինական ամուսիններ չեն, սակայն դա չի խանգարում հայտնվել այն հայտնիների ցուցակում

Մի մոռացեք, որ բացի թանկարժեք ամուսնական մատանուց կարևոր է նաև այն, թե ինչպես է սիրելին հավերժական սեր և անսահման հավատարմություն խոստանում սիրելիին։ Հայտնիներից ոմանք համարում են, որ բավականին է ռոմանտիկ ընթրիքի ժամանակ մատանի մատուցել և ամուսնության առաջարկ անել, իսկ մյուսները՝ ընդհակառակը, նախընտրում են իրենց երկրորդ կեսի համար հրավառությամբ և միլիոնավոր ալ վարդերով անմոռանալի շոու կազմակերպել, գրում է ELLE.ru-ն։

Եվ չնայած ներկայացրած ցուցակի շատ աստղեր արդեն օրինական ամուսիններ չեն, սակայն դա չի խանգարում հայտնվել այն հայտնիների ցուցակում, ովքեր անմոռանալի ամության առաջարկություն են արել։

Մեթյու Մաքքոնահի և Քամիլա Ալվես

 Մինչ բրազիլուհի Քամիլա Ալվեսին ամուսնության առաջարկ անելը Մեթյուն հանդիպել է նրա հետ 5 տարի։ Նրանք արդեն երկու ընդհանուր երեխա ունեին, այդ պատճառով ընտրյալին զարմացնելու համար դերասանը որոշել էր օրիգինալ քայլի դիմել։ Սուրբ Ծննդյան տոնին դերասանը մոդելին բազմաթիվ նվերներ էր նվիրել, իսկ վերջին տուփի մեջ ամուսնական մատանի է եղել։

Քանե Ուես և Քիմ Քարդաշյան





Ինչպես հայտնի է, Քանեն ամեն ինչ սիրում է մեծ շուքով անել։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ նա սիրելիին ամուսնության առաջարկ է արել Սան-Ֆրանցիսկոյի մարզադաշտում։ Քիմ Քարդաշյանի 33 ամյակի օրը ռեփերը նրա համար իրական ներկայացում էր կազմակերպել և սիմֆոնիկ նվագախմբի հրավիրել։ Եվ հենց այն պահին, երբ երաժիշտները սկսել են նվագել Ուեսթի Knock Me Down  երգը՝ էկրանի վրա հայտնվել է «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ» գրությունը։

Փինք և Քերի Հարթ





Այս տարի երգչուհին և նրա օրինական ամուսինը տոնել են ամուսնության 10-րդ տարելիցը։ Ընդ որում, հարաբերությունները պաշտոնապես գրանցելու նախաձեռնողը Փինկն է եղել։ Մոտոցիկլավարի հերթական մրցաշարներից մեկի ժամանակ երգչուհին հսկայական պաստառ է հանել՝ «Կամուսմանա՞ս ինձ հետ» գրությամբ։ Պաստառի մյուս կողմում էլ գրված է եղել՝ «Ես կատակ չեմ անում»։ Հայտնիների հարսանեկան արարողությունը կայացել է 2006թ-ին Կոստա-Ռիկայում։  

Սիլ և Հայդի Քլում





Կրքոտ Սիլը որոշել էր մի փոքր սառեցնել իրավիճակը և սիրելիին տարել էր լեռներ, որտեղ հատուկ նրանց համար մեկուսի տնակ էր կառուցվել։ Ռոմանտիկ մթնոլորտում, մոմերի ներքո երգիրը իջել է ծնկի վրա և ամուսնության առաջարկություն արել։