«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․
«Հենց նոր իմ աչքի առջև Սևանի մայրուղու վրա պայթյունի արդյունքում վնասված Ռենջ Ռովերի վարորդը ոստիկանների ու քննիչների կամքին հակառակ, արգելապատնեշը պոկելով փախավ-գնաց։ Ու որևէ ոստիկան չփորձեց հետապնդել վերջինիս։
Իրեղեն ապացույցով պարզապես փախավ և իրեն չխանգարեց ճանապարհային ոստիկանության վաշտի կեսի, տասնյակից ավել այլ ոստիկանների ու քննիչների ներկայությունը։
Հ.Գ. Ընդորում, փախնելուց, հայ-հայա վրաերթի էր ենթարկում ոստիկաններից մեկին
Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել վերոնշյալ դեպքից՝
0Comments