Երեւան-Վառնա չվերթի մոտ 17 ժամ ուշացումը կապված է եղել օդանավի բացակայության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը։
«Թռիչքի համար նախատեսված օդանավը տեխնիկական խնդիր է ունեցել, ազատ օդանավ չի եղել։ Պահուստային օդանավը կարողացել է մոտենալ ավելի քան 10 ժամ հետո։ Առավոտյան պետք է թռիչքն իրականացներ, թռել է մոտ գիշերը 12-ին։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ուղեւորները տեղեկացված են եղել, ապահովվել են սնունդով եւ համապատասխան պայմաններով»,-նշեց նա։
0Comments