Արցախի ՀՅԴ-ն նախագահի 4 թեկնածու ունի. «Ժողովուրդ»

Նրանք ուզում են հանդիպել Սամվել Բաբայանի հետ

ՀՅԴ-ականներինանհանգստացնում է այն լարված իրավիճակը, որն այս օրերին առկա է Արցախում։ ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՀՅԴ-ականները նպատակ ունեն հանդիպել նաեւ անձամբ Սամվել Բաբայանի հետ՝հասկանալու համար նրա պահանջը, ու ամեն ինչ անել 

երկկողմանի դիրքերըհանդարտեցնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել էԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության 

ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչփուլում է գտնվում նրանց հանդիպումների պրոցեսը։

Պարոն ՍարգսյանՀՅԴ-ն արդյոք որոշե՞լ է մասնակցել Արցախիխորհրդարանական ընտրություններին։

Հաստատ մասնակցելու ենք ընտրություններին, դեռեւս պաշտոնապես որոշում չկա, թե երբ է լինելու ընտրությունները, բայց մենք 100 տոկոս մասնակցելու ենք։ Եթե քաղաքական կուսակցություն ենք, ուրեմն մասնակցելու ենք։ Մենք հաստատ լինելու ենք հաջորդ խորհրդարանում, ուղղակի արդեն ընտրություններից հետո կորոշվի, թե քանի տոկոս ենք լինելու ԱԺ-ում։ Բնականաբար դեռ շատ

ամիսներ կա, չենք կարող այս պահին սոցիոլոգիական վերլուծություններ անել։

Բայց արդյոք արցախցին ցանկանում է Ձեզ տեսնել հաջորդ խորհրդարանումժողովրդի տրամադրվածությունը ՀՅԴ-ի նկատմամբ արդեն պարզե՞լ եք։

Ինձ թվում է՝ նորմալ են տրամադրված։ Ես կարծում եմ, որ մեզ նորմալ են ընդունում։

Իսկ որոշում կա՞ նախագահական ընտրությունների մասովարդյոք թեկնածուունենալու է ՀՅԴ-ն։

Մենք փորձում ենք համաձայնեցված ձեւով նախագահ առաջադրել. եթե տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր միավորվեն,

ապա կփորձենք կոալիցիոն։ Ոչ թե միասնական թեկնածու, այլ համաձայնեցված, ու ՀՅԴ-ն իր թեկնածությունն է կազմել ու կառաջադրի միասնական պլատֆորմում, կտեսնենք՝ այդ ամենի շուրջ ինչ համախմբում է լինելու, եթե նման բան չլինի, ապա հաստատ կարող եմ ասել,

որ ՀՅԴ-ն առաջադրելու է իր թեկնածուին, որը կարող է լինել ե՛ւ կուսակցական, ե՛ւ ոչ կուսակցական, բայց առաջադրվելու է «Դաշնակցության» կողմից։ Մենք մոտավորապես 4 թեկնածու ունենք, բայց դեռ չենք կենտրոնացել որեւէ մեկ թեկնածուի վրա։

Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից տարվող ստորագրահավաքներիմասով լարվածություն կա։ Ըստ մեր տեղեկությունների՝

 Արցախի ՀՅԴ-նհանդիպումներ է նախաձեռնել՝ պարզելու համարթե ինչ լուծում կարելի է գտնելայդ մթնոլորտը հարթելու համար։ 

Ի՞նչ ելք է գտել ՀՅԴ-ն՝ այդ հարցի հետկապված։

Դեռ որոշում չկա, դեռ պետք է այդ ստորագրահավաքները մտնի խորհրդարան, այդ օրենքի նախագիծը դեռ չի մտել ԱԺ, իսկ եթե այն մտնի խորհրդարան. բնական է՝ ՀՅԴ-ն կներկայացնի դիրք որոշումը, բայց կան տարբեր կարծիքներ, որոնք տարբեր անձանց կողմից հնչեցվել են, իսկ մեր հիմնական նպատակն այն է՝ ցանկացած օրենքի նախագիծ համապատասխանի Սահմանադրությանը եւ իրավական առումով ճիշտ կլինի։ Իսկ ռեալ կլինի պատասխանել, երբ որ նախագիծը կմտնի Ազգային ժողով»: