Հուլիսի 26-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, կողաշրջվել եւ ընկել ձորը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 30-ամյա վարորդը եւ 46-ամյա ուղեւոր Արտակ Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Արտակ Իսպիրյանը մահացել է:
0Comments