Մոսկվայի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցին ընդառաջ արդեն 211 մարդ է բերման ենթարկվել

Մինչ ակցիայի սկսվելն արդեն բերման են ենթարկվել բազմաթիվ անկախ թեկնածուներ՝ Իլյա Յաշինը, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը, այլք

Երևանյան ժամանակով ժամը 15.35-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 211-ի, հայտնում է meduza.io-ն:

Գործակալության թղթակիցը հայտնում է, որ Պուշկինի հրապարակում ոստիկանները մահակներ են կիրառել հավաքվածների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր՝ երևանյան ժամանակով ժամը 15:00-ին իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա էր նախատեսված, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Մինչ ակցիայի սկսվելն արդեն բերման են ենթարկվել բազմաթիվ անկախ թեկնածուներ՝ Իլյա Յաշինը, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը, այլք:

Մոսկվայում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: 

МБХ Медиа@MBKhMedia

Жесткие задержания в Брюсовом переулке. Видео: МБХ медиа

Embedded video

121

Twitter Ads info and privacy

103 people are talking about this