ԵՄ-ը նախապատրաստել է 35 մլրդ եվրոյի չափով ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց վրա մաքսատուրքեր կսահմանվեն

Մալմստրեմի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցությունները ոչ միանշանակ արդյունք են տվել

ԵՄ-ը նախապատրաստել է 35 մլրդ եվրոյի չափով ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց վրա մաքսատուրքեր կսահմանվեն: Այս մասին հայտարարել է առեւտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը, հաղորդում է Reuters-ը:  

«Մենք չեն ընդունի կառավարվող առեւտուր, քվոտաներ կամ արտահանման ինքնակամ սահմանափակումներ»,- հայտարարել է նա:  

Նրա խոսքով՝ ԵՄ-ը նախապատրաստել է 35 մլրդ եվրոյի չափով ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց վրա մաքսատուրքեր կսահմանվեն: Նա հույս է հայտնել, որ ամենք դեպքում իրենք ստիպված չեն լինի դա կիրառել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր, որ որոշ ներմուծվող մեքենաներ եւ պահեստամասեր սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, սակայն կես տարով հետաձգում է սակագների սահմանման որոշումը, որպեսզի ԵՄ-ի եւ Ճապոնիայի հետ բանակցությունների համար ժամանակ տա: Այդ ժամկետը կլրանա նոյեմբերի կեսերին, գրում է  NEWS.am:

Մալմստրեմի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցությունները ոչ միանշանակ արդյունք են տվել, եւ այս պահին պատրաստ չեն բանակցություններ սկսել, եթե չներառվի գյուղատնտեսությունը: