Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած, հիմա կոմայի մեջ գտնվող 10-ամյա Արսենին հրդեհի ժամանակ օգնել է փրկել երեխաներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Արսենին շտապել է վրաններ և դուրս բերել երեխաներին:
Բացի Արսենիից, կոմայի մեջ է գտնվում ևս 2 երեխա:
Հիշեցնենք, որ հրդեհի արդյունքում զոհվել է 1 երեխա, տուժել 9 մարդ, որոնց թվում երեխաներ կան:
0Comments