Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև արձակուրդի է մեկնում: Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ արձակուրդի հիմնական պատճառը նրա մոտ վերջերս դրսևորվող մարմնի անկառավարելի ցնցումներն են։
Հաղորդվում է, որ Մերկելը հանգստի մեջ կլինի 28 օր, նախնական տեղեկություններով՝ այս ընթացում նա գտնվելու է Մալդիվյան կղզիներում:
Աղբյուրը հայտնում է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլերն իր հետ պատրաստվում է տանել «Ցնցվող կինը կամ իմ նյարդերի պատմությունը» (The Shaking Woman or A History of My Nerves) գիրքը: Փաստագրական գրքում հեղինակը ներկայացրել է անկառավարելի դող ունեցող մի կնոջ պատմություն:
0Comments