Հուլիսի 20-ին բենզինի գինը Վրաստանում հասել է ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Համաձայն Gulf բենզալցակայանի աշխատակցի՝ բենզինի գինը սկսել է բարձրանալ վերջին 2 օրվա ընթացքում։
«Գինը բարձրացել է մի քանի թեթրի եւ մեզ՝ աշխատակիցներիս, հայտնի չեն պատճառները։ Օրինակ՝ Regular բենզինը, որ արժեր 2.50 լարի՝ հասել է 2.54 լարի արժքի», պատմել է աշխատակիցը։
Վերջին ամսվա ընթացքում վրացական լարիի կուրսը անկում է գրանցել դոլարի նկատմամբ։ Նավթամքերքի ներկրողնորի միության նախագահ Վանո Մտրալիշվիլիի կարծիքով ազգային փոխարժեքի արժեզրկումը հասնում է պատմական ռեկորդի եւ բենզնի աժեքի բարձրացումը ուղղակիորեն կապված է այս հանգամանքի հետ ։
hraparak.am
Նյութի աղբյուր՝ aif.ru
0Comments