Ֆինանսական ոլորտում հաջողություններ գրանցած մարդիկ որոշ իրավիճակներում իրենց մի քիչ այլ կերպ են դրսևորում

Մանրամասներ
սիրուն աղջիկ գործնական

Ֆինանսական ոլորտում հաջողություններ գրանցած մարդիկ որոշ իրավիճակներում իրենց մի քիչ այլ կերպ են դրսևորում, քան մենք՝ սովորական մահկանացուներս։ Նրանց բնորոշ է դրական մտածելակերպ ունենալը, հարստության և բիզնեսում հաջողության հասնելու համար պատասխանատվություն կրելը։ Նրանք սովորում են իրենց ողջ կյանքի ընթացքում և նախընտրում են իրենց շրջապատել դրական մարդկանցով՝ ովքեր նույնպես հավատում են սովորելու առավելություններին և աշխատանքային էթիկային։

Նրանք հասարակության տարբեր շերտերին են պատկանում, սակայն նրանց միավորում են որոշ ատրիբուտներ, ինչի շնորհիվ նրանք տարբերվում են մնացածից։

Նրանք ժամանակ չեն ծախսում հեռուստացույցի առջև

Հարուստները հեռուստացույց գրեթե չեն դիտում։ Նրանք իրենց ժամանակն անց են կացնում մտածելով և աշխատելով սեփական գործի վրա և ոչ թե բազմոցին նստած։

Նրանք ինչ-որ բան են զոհաբերում

Նրանք հակված են համեստ ապրել, որպեսզի ստացված եկամուտը ներդրում անեն և էլ ավելի մեծ եկամուտ ստանան։ Որոշ հաջողակ մարդիկ իրենց ողջ կյանքն են այդպես ապրում։  Նրանք ունեն շատ համեստ տուն, հին մեքենա և իրենց գումարը չեն ծախսում թանկարժեք նավեր կամ սպորտային մեքենաներ գնելու համար։

Նրանք իրենց չեն պահում զոհի նման

Այն մարդիկ՝ ովքեր իրենց մեջ զոհ են տեսնում, շատ ժամանակ են կորցնում իրենց անհաջողությունների մեջ ուրիշներին մեղադրելու համար։  Իսկ հաջողակ մարդիկ իրենց սխալ որոշումները և անհաջողությունները վերլուծում են և դրանցից քաղած դասերը օգտագործում ապագայում։ Նրանք սովորում են իրենց սխալների վրա և չեն բողոքում։

Երկարաժամկետ պլանավորում

Հաջողակ մարդիկ ֆինանսական երկարաժամկետ պլանավորում են կազմում և չեն շեղվում դրանից։

Նրանք ստեղծում են սեփական իրերը և ծառայությունները, որոնք իրենցից արժեք են ներկայացնում

Նրանք ուրշների գաղափարները և արտադրանքը սպառողներ չեն միայն։ Նրանք ինչ-որ բան են արտադրում։ Նրանք որևէ բան են անում։ Մի բան, որի համար ուրիշները պատրաստ են վճարել: