Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքի բնակիչ Փոլ Շմիդը երեք օր վարել է մեքենան՝ իմանալով, որ մեքենայի ներսում ինչ-որ տեղ օձ կա թաքնված:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, բրիտանացին նարնջագույն գծավոր օձին նկատել է ռադիատորի վանդակաճաղերի հետևում և մտածել է, որ դա կատակ է:
«Երբ նկատեցի նարնջագույն երանգը, մտածեցի, որ դա մանդարին է: Աշխատավայրի տղաներից մեկը հաճախակի նման կտակներ է անում մեքենայիս միջոցով», - ասել է Շմիդը:
Օձն ավելի է ներս սողոսկել, նախքան կփորձեին բռնել սողունին, և երբ նա բացել է մեքենայի կապոտը, տեսել է, որ այն այնպիսի տեղ է մտել, որտեղից չի կարող դուրս բերել:
Ոստիկանությունն ու կենդանիների հարցերով զբաղվող գործակալությունը չեն կարողացել օգնել, և Շմիդը սկզբում որոշել է սպասել, որ այն ինքնուրույն դուրս գա: Այնուամենայնիվ, աշխատանքի գնալու համար նա ստիպված է եղել վարել մեքենան հաջորդ օրը և մյուս օրը նույնպես:
Վերջապես օձը սկսել է տեղից շարժվել և բարձրանալ շարժիչի վրա: Երկրորդ փորձագետը, որին դիմել է բրիտանացին, կարողացել է անվնաս դուրս բերել օձին:
0Comments