Երգեր ճանապարհին. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի՞թե կարծում եք, որ Ես կարող եմ ձեր ոտքը անապահով աստիճանի վրա դնել

Հիսուս
Հուլիսի 17

Իմ աշակերտներից շատերը առժամանակ պիտի սպասեն խավարի մեջ, միայնակ ու առանց բարեկամի: Նրանք մաքառում ու առաջ են գնում երգելով:

Դուք էլ պետք է սովորեք երգել ճանապարհին:

Մի՞թե կարծում եք, որ Ես կարող եմ ձեր ոտքը անապահով աստիճանի վրա դնել: Հատակը, որի վրա կանգնած է աստիճանը, կարող է ձեր տեսադաշտից դուրս լինել՝ պահված Բարձրյալի գաղտնարաններում, բայց եթե Ես ասել եմ՝ դիր ոտքդ աստիճանամատին և վեր բարձրացիր, նշանակում է՝ Ես ամրացրել ու ապահով եմ դարձրել աստիճանը: