Եթե մինչև չորեքշաբթի հարցին լուծում չտան, փողոց եմ փակելու. Սասուն Միքայելյան

ԱԺ պատգամավորը նաև պատրաստակամություն հայտնեց գնալ ու լողալ Սևանա լճում

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Սևանի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց խոսքերով, Սևանա լճի մասին խոսակցություններից հետո այցելուների թիվը կտրուկ նվազել է: Նրանք պահանջում են իշխանություններից՝ եթե ջուրը թունավոր է, թող կարանտին հայտարարեն, իսկ եթե թունավոր չէ, թող ֆլեշմոբ անեն ու ցույց տան դա:

Այս պահին ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանն առաջարկեց բացել փողոցը և սպասել մինչև չորեքշաբթի. «Եթե այդ օրը հայտարարություն չլինի, ես գալու եմ իրար հետ ճանապարհը փակենք: Սա թող լինի նախազգուշացում»:

ԱԺ պատգամավորը նաև պատրաստակամություն հայտնեց գնալ ու լողալ Սևանա լճում:

Երբ ակցիայի մասնակիցներից մեկը հանդիպում պահանջեց նախարարների հետ, Միքայելյանն ասաց. «Ինչի ես պակաս նախարաար եմ»:

Փողոցն այս պահին արդեն բաց է: