Հրաձգություն Թեհրանում

Մեկ մարդ մահացել է

Իրանի մայրաքաղաք Թեհրանում շաբաթ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Al-Sumaria հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսային հատվածի հրապարակներից մեկում:

Կատարվածի պատճառների մասին մանրամասներ կամ այլ տեղեկություն դեռևս չի հաղորդվում: