Երեւանում Տիմատին անձամբ հայ երկրպագուներին հյուրասիրեց բուրգերներ

Ռուսական շոու բիզնեսի աստղն այսօր առավել քան հյուրասեր էր, անմիջական ու շփվող, ռեփերը նաև երգել է

Ստեփան Շահումյանի անվան հրապարակում «համեղ» իրարանցում էր: Տիմատին Երեւանի կենտրոնում էր հավաքել Black Star Burger-ի սիրահարներին եւ ամենաերջանիկներին հյուրասիրեց իր իսկ ձեռքերով պատրաստված բուրգերները: Երգչին այդ հարցում օգնեց Black Star Burger-ի հայաստանյան թիմը, որոնք ռեփերի հետ հենց բեմի վրա պատրաստեցին համեղ եւ ախորժալի բուրգերներ: Ռուսական շոու բիզնեսի աստղն այսօր առավել քան հյուրասեր էր, անմիջական ու շփվող:

Տիմատին, սակայն, համեղ հյուրասիրությամբ չսահմանափակվեց: Ռեփերն իր բուրգերնրի եւ երաժշտության սիրահարներին նվիրեց իր ամենահիթային կատարումներից երկուսը` «Дерзкая»-ն ու «Баклажан»-ը:

Միջոցառումը վարում էին Եգոր Գլումովն ու Մհեր Արմենիան:  Ելույթ ունեցան նաեւ Սրբուկը, Իվետա Մուկուչյանն ու 3.33 խումբը:

Ի դեպ, Տիմատին խոստացավ, որ շուտով Երեւանում կբացվի Black Star Burger-ի երկրորդ մասնաճյուղը, որը կգործի Նոր Նորքում:

Միջոցառման մանրամասները` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում: