Դատավոր Նախշուն Տավարացյանը համամիտ չէ Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ

Հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ում ճգնաժամ տեսնում եք, նա կարճ պատասխանել է` «Ոչ»

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը Սահմանադրական դատարանում  ճգնաժամ չի տեսնում։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ում ճգնաժամ տեսնում եք, նա կարճ պատասխանել է` «Ոչ»:

Հարցին, թե համամիտ չե՞ք Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ, որը  Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում, դատավորն ասել է. «Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ ինչպե՞ս կարող եմ համամիտ լինել, երբ որ Սահմանադրական դատարանի  անդամները լեգիտիմ անդամներ են»։