Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, որը փախել էր ամուսնուց, «շատ մոտ էր» բրիտանացի թիկնապահի հետ, գրում է The Times-ը:
Նրա ընկերները պատմել են, որ 45-ամյա արքայադուստրը լքել է պալատը՝ վախենալով իր կյանքի համար, եւ այժմ ակնկալվում է, որ ամուսինը կփորձի վերադարձնել նրան: Ավելի վաղ Շեյխը պոեմ էր նվիրել մի անհայտ կնոջ, ում մեղադրում էր դավաճանության մեջ:
Պարբերականը՝ հղում անելով Մերձավոր Արեւելքում իր աղբյուրներին, հայտնում է, որ Շեյխին դուր չի եկել կնոջ մտերմությունն ընտանիքի թիկնապահի հետ, որ նախկինում բրիտանական բանակի սպա էր:
Նշվում է, որ արքայադուստրը նրան թանկարժեք նվերներ էր նվիրում, ինչն էլ կասկած է առաջացրել ամուսնու մոտ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայան ամիսներ շարունակ ծրագրել է իր փախուստը՝ իմանալով ճշմարտությունը արքայադուստր Լաթիֆայի կտտանքների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Լոնդոնի ընտանեկան գործերով դատարանում սկսվելու է արքայադստեր եւ Դուբայի կառավարչի ապահարզանի դատավարությունը։
0Comments