Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայտարարությանը Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկության խաղադաշտերի խայտառակ վատ վիճակի մասին։ Մեսին գնդակը համեմատել էր ճագարի հետ։
«Խաղադաշտերը խայտառակ վիճակում են։ Դժվար է վերահսկել գնդակը։ Այն նման է ճագարի, որը ցատկոտում է դաշտում»,- Մեսիի խոսքը մեջբերել էր Goal.com-ը։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արգենտինան 2։0 հաշվով հաղթել է Վենեսուելային եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Բրազիլիայի հետ, գրում է sport.news.am:
Messi: "The ball looked like a rabbit, it goes all over the place with this pitch."
— Omar Momani (@omomani) June 29, 2019
ميسي: الكرة كانت مثل الارنب, انها تنتقل في كل مكان في هذا الملعب#Messi #Argentina #CopaAmerica#OmarMomani pic.twitter.com/hjn6IvbWL9
0Comments