ՌԴ Վլադիմիր երկրամասի Կովրով քաղաքում 5 հարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ տարածքային վարչությունից:
Միջադեպի արդյունքում կա առնվազն 1 զոհ:
ՏԱՍՍ-ն իր հերթին հայտնում է, որ տուժածների թիվը հասնում է 11-ի, 2-ին հոսպիտալացրել են: Գործակալությունը փոխանցում է, որ տուծածների թվում ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցներ կան:
Շենքի երկու շքամուտքերի բոլոր բնակիչներին տարհանել են:
Քննչական կոմիտեում արդեն պարզել են, որ շենքի տներից մեկի գազի խողովակները վնասված են եղել, ինչի արդյունքում եղել է գազի արտահոսք և պայթյուն:
0Comments