Ռուսաստանում անցկացվում են պոլիոմիելիտի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովային:
Պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութը ստեղծել են ռուսաստանցի մասնագետները: «Մենք հույս ունենք, որ առաջիկայում այն դուրս կգա ռուսական շուկա»,- հստակեցրել է Պոպովան:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս ռուս գիտնականների առջեւ պատվաստանյութեր ստեղծելու խնդիր է դրված, որոնք պաշտպանում են միանգամից մի քանի ինֆեկցիաներից: Օրինակ՝ Ռուսաստանում վաղուց հաջողությամբ կիրառվում են դիֆթերիայի, կապույտ հազի եւ կարկամախտի դեմ հայրենական պատվաստանյութերը: Լավ իմունիտետ է ապահովում նաեւ կարմրուկի դեմ ռուսական պատվաստանյութը:
0Comments