Ձեր նախագիծը դիլետանտ նախագիծ է, պարոն Պապոյան

«Երբ իմ դեմքին շպրտեցիք պոպուլիստ բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը». Սամսոնյանը՝ Պապոյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած օրենքի փոփոխությունների քննարկման ժաանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ արտադրական աղբի դրույքաչափերի նվազեցումը ողջամիտ չէ. «Բարձրացրել եք հյուրանոցների համար նախատեսված աղբի վճարման դրույքաչափերն ու իջեցրել արտադրական նշանակության աղբի դրույքաչափը. թափոնների տեսակները բոլորովին տարբեր են, կարծում եմ՝ արտադրական աղբի դրույքաչափերի նվազեցումն այս հարցում ողջամիտ չէ»,- ասաց Սամսոնյանը: