Ավտովթարից 9 օր հետո տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է

Կատարվում է քննություն

Հունիսի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել. 56-ամյա վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 20-ին ուղեւորներից մեկը՝ 1936 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։