Գումարների մոտ կեսը չնախատեսված ծախսերին է ուղղված եղել. Անի Սամսոնյանը` սուբվենցիաների մասին

Բնապահպանական ծրագրերի իրականացման համար Հայաստանի համայքներին 2017 և 2018թթ. տրամադրվել են համապատասխանաբար 137 մլն և 213 մլն դրամ սուբվենցիաներ

ԱԺ լիագումար նիստում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Բնապահպանական ծրագրերի իրականացման համար Հայաստանի համայքներին 2017 և 2018թթ. տրամադրվել են համապատասխանաբար 137 մլն և 213 մլն դրամ սուբվենցիաներ: Գումարների մոտ կեսը չնախատեսված ծախսերին է ուղղված եղել: Արդյո՞ք մենք չենք կարող նախանշել ճիշտ նպատակներ ու նպատակաուղղված ծախսեր անել: Եվ, իր վերջո, որքա՞ն է այստեղ բարձր կոռուպցիոն ռիսկայնությունը:

Յոլյանը նշեց, որ այդ մասին ավելի մանրամասն կխոսեն ուրբաթ օրը՝ շեշտելով, որ սուբվենցիան կոնկրետ նպատակի համար տրված գումար է, բայց այդ համայնքներում շատ կան բնապահպանական խնդիրներ և մենք նշել ենք, որ տրված գումարները, ըստ սուբվենցիայի, նպատակի չեն ծախսվել:

«Օրինակ` տանիքների վերանորոգման համար են ծախսել, մինչդեռ այդ համայնքներում շատ լուրջ բնապահպանական խնդիրներ կան: Մենք դա արձանագրել ենք, որ հետագայում… Այստեղ դեր ունի և´ համայնքի ղեկավարը, և´ մարզպետարանը, և´ այդ սուբվենցիայի վերջնական փաստաթուղթը պատրաստող մարմինը»,- ասաց Յոլյանը:

Յոլյանը նշեց, որ բավականին լուրջ խնդիր է այն փաստը, որ իրենք հայտնաբերված խեղաթյուրումներին կամ անհամապատասխանություններին չեն տալիս որակումներ.

«Այդ գործիքակազմը տրված է ԱԺ-ին, մարմամասն կազմված է արձանագրություն, դուք կարող եք տալ եզրակացություն»: