Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին նոր կաղնի կուղարկի, փոխանցում է Le Figaro-ն։
«Պետք չէ խորհրդանշաններ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան»,-հավելել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ նոր կաղնի ուղարկելը «խնդիր չէ»։
Նա նաև հավելել է, որ հանդիպման խորհրդանիշը միասին ծառ տնկելն էր։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփի և Մակրոնի տնկած կաղնին տապալվել է։
0Comments