Ալեսանդրա Ամբրոսիոն Victoria’s Secret-ի ամենահաջողակ «հրեշտակներից» մեկն է. երկու տարի առաջ նա ավարտել է կարիերան ներքնազգեստի ապրանքանիշում, սակայն շարունակում է մնալ բրազիլական ամենահայտնի մոդելներից մեկը։
Մոդելն այժմ Ֆլորենցիայում է։ Իտալական քաղաքում շրջելու համար աստղը կոստյում է ընտրել, որը բաղկացած էր շորտից եւ երկար բլեյզերից՝ գրասենյակային ոճի իդեալական տարբերակ ամռանը։ Կերպարն ամբողջացնում էին շագանակագույն ցածրակրունկ կոշիկները եւ սպիտակ տոպը։
0Comments