Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով եւ արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաեւ ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ։
Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»,-նշել է նա:
0Comments