Ինչպե՞ս է ապահովվում դատավորների արդար դատաքննության իրավունքը վեթինգի դեպքում

Առավելապես խրախուսվում է, որպեսզի դատարան հասկացության տակ տեղավորվող մարմինն իրականացնի արդար դատաքննության իրավունքի իրացումը, և այս առումով լավագույնը վարչական վարույթներն են

Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանն ԱԺ-ում հետաքրքրվեց փորձագետ Աննա Վարդապետյանից. «Հարցը վերաբերում է վեթինգի գործընթացին և հանրային ծառայողների արդար դատաքննության ապահովման գործընթացին, ինչպե՞ս է ապահովվում դատավորների արդար դատաքննության իրավունքը»:

«Այս պահին հաջողված փորձ կդժվարանամ մտաբերել: Առավելապես խրախուսվում է, որպեսզի դատարան հասկացության տակ տեղավորվող մարմինն իրականացնի արդար դատաքննության իրավունքի իրացումը, և այս առումով լավագույնը վարչական վարույթներն են»:

Դատավորը հետաքրքրվեց նաև. «Վեթինգը գնահատման գործընթաց է, ի՞նչ տեսակի գնահատման մասին է խոսքը, և ի՞նչ չափանիշով պետք է ընտրվեն գնահատողները»: Այս հարցին փորձագետը պատասխանեց.

«Վեթինգն իրականացվում է` ստուգելու համար հանրային պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքությունը, վերաբերմունքը մարդու իրավունքների, մասնագիտական էթիկայի կանոնների և գույքային դրության հանդեպ»: