«Իշխանափոխությունից հետո ըննդիմություն բառը փոխվեց հակահեղափոխական բառով: Այժմ ընդդիմություն չկա, կա սպիտակ իշխանություն և սև հակահեղափոխականություն»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մեծ վտանգ կա երկրի համար, երբ վարչապետի մակարդակով խոսվում է դավադիրների մասին. «Եթե վարչապետը տիրապետում է ինֆորմացիային և գիտի, որ պատերազմող պետության մեջ կան դավադիրներ, նույնիսկ պետք է չհայտարարի այդ մասին, պետք է կարողանա վերջացնի բոլորին»,- ասել է նախկին պատգամավորը:
Եթերի ժամանակ Հակոբյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը Արցախի վերաբերյալ, նշել է. «Նիկոլ Փաշինյանը՝ իր բնավորությանը համապատասխան, արդեն նշանակեց մեղավորների, եթե ինչ-որ բան լինի Արցախում. դա այդ «դավադիրներն» են: Դրա մեջ շատ մեծ վտանգ կա: Այսինքն՝ վարչապետը խոսում է Արցախում դավադրության մասին և այն մարդկանց մասին, ովքեր փրկել են Արցախը: Ինքը հասցեական չի ասում, հավաքական կերպարի մասին է ասում, իսկ այդ հավաքական կերպարը նրանք են, ովքեր ազատագրել են Արցախը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
0Comments