Չիկագոյում օձը հայտնվել է լվացքի մեքենայի մեջ: «Լվացքից» հետո այն այնպես էր բուրում, ինչպես սպիտակեղենի որակիչը, փոխանցում է AP-ն:
Սանելա Կամենեւիչի խոսքով՝ երբ լվացքի մեքենայի մեջ հայտնաբերել է օձին, «սարսափելի վախեցել» էր:
Ոստիկանության աշխատակից Պեդրո Կարասկոն եւ կենդանիների հսկիչ Ջեյսոն Պաունդը սողունին տարել են Չիկագոյի էկզոտիկ կենդանիների հիվանդանոց:
Անասնաբույժ Մելիսա Գիզը WBBM ռադիոկայանին ասել է, որ սողունը «բավականին լավ վիճակում» էր եւ «իսկապես կատաղի» էր:
Պարզվել է, որ Պենելոպա անունով եգիպտացորենային օձը պատկանում է մի 12-ամյա տղայի, որը մերձակայքում է ապրում:
0Comments