Ֆրանսիայի կառավարությունը ապրիլի 15-ին Փարիզում այրված Նոտր Դամի վերականգնման լավագույն նախագծի մրցույթ է հայտարարել:
Նման հնարավորությունը անտարբեր չի թողել նաև ճարտարապետ Վենսան Քալբոյին, որն առաջարկել է XII դարի մշակութային հուշարձանին մի քիչ ֆուտուրիզմ ավելացնել:
Նրա կարծիքով՝ կարևոր է ոչ միայն պահպանել անցյալի հիշողությունը, այլև հետք թողնել սերունդների համար, հետևաբար տաճարի տանիքում անհրաժեշտ է ջերմոց տեղակայել:
Վենսանն առաջարկել է մի քանի փոփոխություն մտցնել: Առաջինը՝ տանիքը պետք է ծածկված լինի հատուկ բյուրեղյա ապակուց, որը կլանում է արեգակնային էներգիան:
Դա բավարար կլինի Նոտր Դամի և հարակից տների գործունեության համար: Իսկ ջերմոցում կարելի է պտղատու ծառեր և բազմատեսակ բանջարեղեն աճեցնել:
Հաշվի առնելով տաճարի տանիքի տարածքի մեծությունը՝ ջերմոցից տարեկան կարելի է 21 տոննա թարմ բանջարեղեն և միրգ ստանալ:
0Comments