Եթե երկրում վերջին մեկ տարում ընդամենը մեկ գործարան չի բացվել ինչպես խոսել տնտեսական հեղափոխության մասին

Փաշինյանի գլխավորած կառավարությանը դժվար օրեր են սպասվում, քանի որ ժողովրդի ակնկալիքները չեն արդարացել

Եթե երկրում վերջին մեկ տարում ընդամենը մեկ գործարան չի բացվել, էլ ո՞նց կարելի է խոսել տնտեսական հեղափոխության մասին:

Հեսա ամռանն էլ հազարավոր աշխատողների կկրճատեն: Օրենսդրական նախագիծն արդեն ԱԺ են ուղարկել: Ու սա այն պայմաններում, երբ երկրում աշխատատեղեր չեն ստեղծվում, իսկ ապրանքները գնաճ են ապրում։

Ո՞ւր են Տարոն Աճեմօղլուն և Սերժ Թանկյանը, ինչո՞ւ ներդրումներ չեն բերում: Մեր հեղափոխությունը ներդրողներին չի էլ հետաքրքրում, քանի որ հեղափոխությունը գրավիչ չէ և ռիսկեր է պարունակում նրանց համար:

Փաշինյանի գլխավորած կառավարությանը դժվար օրեր են սպասվում, քանի որ ժողովրդի ակնկալիքները չեն արդարացել: Փաշինյանին մեկ տարի է՝ չի հաջողվում տնտեսության սառույցը հալեցնել:

Եթե Փաշինյանը ցանկանում է արդյունքներ գրանցել, ապա պետք է ազատվի պետական կառավարման բարձր օղակներում հայտնված ոչ պրոֆեսիոնալ քայլարածներից և գործի արդյունավետ ու չվատնի ժամանակը, քանի որ ժողովրդի համբերությունն անսահման չէ: